|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի և Մոսկվայի արձագանքը Արևմուտքի պատժամիջոցներին զգալի կլինեն, բայց երկու երկրները կգործեն զգույշ՝ ոչ ի վնաս իրենց, հաղորդում է Ռիա Նովոստին.
«Այդ մեխանիզմները սկսել են գործել: Անհրաժեշտության դեպքում, որպեսզի չկրակենք մեզ ոչ միայն ոտքից, այլև գլխից, մենք կստեղծենք այդ մեխանիզմները:Մենք պետք է զգույշ գործենք»,-ասել է Լուկաշենկոն:
Ըստ Բելառուսի նախագահի՝ կան այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վատն են, քան պատերազմը.
«Նրանք մղում են Ռուսաստանին երրորդ համաշխարհային պատերազմի: Այստեղ մենք պետք է զսպված լինենք, որպեսզի փորձանքի մեջ չընկնենք»,- ընդգծել է Լուկաշենկոն: .
Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ արդեն քննարկել են Մոսկվայի և Մինսկի դեմ արևմտյան պատժամիջոցները: