Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլա Դյուպոն-Էնյանը հայտարարել է, որ Փարիզը պետք է դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային, որի նախագահը ձգտում է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել: Համապատասխան հայտարարությունը նա արել է Sputnik-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է պատգամավորը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «զոհաբերում է» սեփական ժողովրդին և «ցանկանում է Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։ Միևնույն ժամանակ նա Ուկրաինայի ղեկավարին «վտանգավոր» մարդ է որակել։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Արևմուտքը պետք է համաձայնի Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ընդ որում` այն պետք է ներառի Դոնբասի ռուսալեզու բնակչության պաշտպանությունը և չեզոք կարգավիճակն Ուկրաինայի համար։
Դյուպոն-Էնյանը նաև հավելել է, որ Ֆրանսիան պետք է «պահպանի անկախությունը դատողությունների մեջ, միջնորդ դառնա և իր ծառայություններն առաջարկի, որպեսզի իսկապես խաղաղությունը վերականգնի»: