կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 11:51
Տարածաշրջան

Իսրայելը Սիրիայում երևակայական պատերազմ է մղում. Հեզբոլլահ

Իսրայելը Սիրիայում երևակայական պատերազմ է մղում. Հեզբոլլահ

Հեզբոլլահի ղեկավարը Սիրիայի ուղղությամբ իրանական զորքերի վրա Իսրայելի հարձակումներն անվանել է «երևակայական մարտեր», որոնք մղվում են Բաշար Ասադին սատարող Իրանի դեմ. հայտնում է isra.com կայքը։

«Սիրիայում ընթանում են երևակայական մարտեր, որոնք իրականացնում է Իսրայելը՝ Իրանի ներկայությունը Սիրիայում բացառելու համար», - նշել է Հասան Նասրալլան, ընգծելով, որ Սիրիայում գտնվում են միայն իրանցի փորձագետներն ու խորհրդատուները, բայց չկա բանակ։ Նասրալլան նաև հայտարարել է, որ Իսրայելի ՊՆ ղեկավար Նաֆթալի Բենեթթը հիմարաբար հայտարարում է, որ Իրանը դուրս է եկել Սիրիայից և ստում սեփական քաղաքացիներին «Սիրիայում ձեռքբերումների վերաբերյալ»։

«Հեզբոլլահի ուժերն ու իրանական խորհրդատուները մնալու են Սիրիայում՝ Սիրիայի շահից ելնելով», - հայտարարել է Նասրալլան։