կարևոր
712 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-20 14:32
Աշխարհ

Ըստ Թրամփի՝ մոլորակին այլևս Երրորդ համաշխարհային պատերազմ չի սպառնում

Ըստ Թրամփի՝ մոլորակին այլևս Երրորդ համաշխարհային պատերազմ չի սպառնում

Մոլորակն այլևս չի գնում դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրավիճակը միայն վատթարացել է։ 

«Կարծում եմ՝ այն գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս տեղի չի ունենալու։ Սա լավ լուր է։ Դուք այլևս անհանգստանալու կարիք չունեք դրա համար», - նշել է նա։ 

«Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանա ուկրաինական ճգնաժամի լուծման գործընթացը։ Բայց այն գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Սա ամենավատ բանն է, որ երբևէ տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների առումով։ Սրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մեր տեսած զոհերի ամենաբարձր թվերն են», - հավելել է Թրամփը։