կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-30 16:31
Հասարակություն

Ռուսամետ չեմ, բայց Ռուսաստանին բացառելով` դուք մեր Երկիրը մղում եք Թուրքիայի երախը. Դ. Վանյան

Ռուսամետ չեմ, բայց Ռուսաստանին բացառելով` դուք մեր Երկիրը մղում եք Թուրքիայի երախը. Դ. Վանյան

Դավիթ Վանյանը գրում է.

«Ես ռուսամետ չեմ։
 
Ես արևմտամետ չեմ։
 
Ես հայամետ եմ, միայն հայամետ։
 
Ես Ռուսաստանից ամենատուժած մարդն եմ, իմիջիայլոց, և ինձ լավ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչի մասին է խոսքը։
 
Մի խոսքով, ես ռուսատյաց լինելու բոլոր հիմքերը ունեմ։
 
Սակայն ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի այսօր, երբ մեր Երկրի սահմանները, որոնք մեր բանակի փաստացի բացակայության պայմաններում գտնվում են ռուսական զորքերի հսկողության ու պաշտպանության տակ, երբ Արցախում ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երբ մենք բացի Ռուսաստանը, անկախ նրանից թե ինչպիսին է այդ դաշնակիցը, ուրիշը չունենք, երբ զենքը, զինամթերքը ստանում ենք այնտեղից, երբ Թուրքիան պատրաստ է ներխուժել Հայաստան, որի մայրաքաղաքը 20 կմ է հեռու սահմանից, երբ Ադրբեջանական զորքերը Հայաստանում են, երբ, երբ, երբ․․․
 
Ինչպե՞ս կարելի է հակառուսական քարոզչություն տանել այսպիսի պայմաններում։
 
Քաղաքկանությունը, սիրելի ընկերներ, հնարավորի արվեստն է, և ոչ մի կապ չունի Ձեր երազների ու իղձերի հետ, ոչ մի կապ։ Ռուսաստանին բացառելով` Դուք մեր Երկիրը մղում եք Թուրքիայի երախը։
 
Ես Ձեզ չեմ հասկանում և վերջ։