Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայն է Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտնած տեսակետին, որ խաղաղապահների մուտքը Ռուսաստանի պատմական տարածքներ հղի է երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգով: Նա այդ մասին ասել է լրագրողներին։
«Մեր դոկտրինում միջուկային զենքի մասին ամեն ինչ նշված է։ Այդ փաստաթուղթը հասանելի է: Ինչ վերաբերում Է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված զորամիավորումների տեղակայման քննարկմանը, այո՛, դա մեզ համար բացարձակապես անընդունելի է և, բացի այդ, լուրջ վտանգ է պարունակում ամբողջ եվրոպական, համաշխարհային անվտանգության համար»,- ասել է նա։
Պեսկովը չի մեկնաբանել «խաղաղության պլանի» ենթադրյալ մանրամասների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը։
«Մենք չենք կարող և չենք ցանկանում մեկնաբանել որևէ արտահոսք, որը կապված է ենթադրյալ ծրագրի ենթադրյալ մանրամասների հետ։ Կրկնում եմ՝ աշխատանքն ընթացքի մեջ է։ Մենք միայն մեր մասով ենք խոսում։ Մեր նպատակն է շարունակել կարգավորման գործընթացը, և գնահատում ենք ամերիկյան կողմի միջնորդական ջանքերը», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։