Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Այսօր տեղի ունեցավ պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը։
«Հենց այս օրերին ավարտվում է Երևանի պաշարման 300-ամյակը։ Պաշարումը սկսվել է 1724 թ. հունիսի 24-ին, իսկ բերդը հանձնվել է սեպտեմբերի 23-ին։ Այս իրադարձության պատմական կարևորությունը շատ մեծ է, այն եզակի է մի շարք առումներով։ Նախ, վերջին 300 տարվա ընթացքում Երևանը այլևս երբեք օսմանյան կամ թուրքական զորքերի կողմից չի պաշարվել։ 1724 թ․ եղել է միակ վերջին դեպքը, դրանից հետո ամենամոտը Երևանին թուրքական զորքերը մոտեցել են 1918 թ․ և հասել մինչև Սարդարապատ, բայց Երևանի պատերի տակ չեն հասել։ Օսմանյան զորքերի դեմ Երևանում հայերը չեն կռվել երբեք, միակ դեպքն է։ Դրանից առաջ եղել են պաշարումներ, բայց հայերը, քանի որ անկախ պետություն չէին, չեն մասնակացել քաղաքի պաշտպանությանը։ Եվ մյուս հանգամանքը հետևյալն է, Երևանի գրավումից հետո հայկական բնակչությունը Երևանում ոչնչացվել է, 30․000 մարդ կոտորվել է, բոլոր պաշտպանները նահատակվել են, իսկ մնացած բնակչությունը տարվել է գերության օսմանյան կայսրության խորքերը։ Այսօր էլ մենք կանգնած ենք նույն թշնամու առջև, Թուրքիա, թե Ադրբեջան նույնն է, նրանք պատերազմ են մղում Հայաստանի դեմ և հայտարարում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է եղել և պետք է վերադարձվի», - նշեց Արմեն Այվազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում