Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիության պատժամիջոցների ցուցակը, որը նախօրեին հրապարակել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ներառում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին. պնդում է ռուսական «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի աղբյուրները:
Պատժամիջոցներտ կտարածվեն նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վրա։ Սև ցուցակում հայտնվածների մուտքը ԵՄ երկրներ կարգելվի, նրանց ակտիվները Եվրոպայում կսառեցվեն։
Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակը պաշտոնապես կհրապարակի փետրվարի 23-ին։
Նախօրեին Բորելը հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման պատճառով Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ կիրառել 27 անձանց և ընկերությունների, ինչպես նաև Պետդումայի 351 պատգամավորի նկատմամբ, որոնք հաստատել են Դոնբասի հանրապետությունների հետ համաձայնագրերը։ Սեւ ցուցակում կներառվեն բանկեր ու կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի գործունեությունը Դոնբասում։ Մարդկանց և ընկերությունների անունները, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների տակ, դեռևս չեն հրապարակվել, սակայն Բորելն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատժամիջոցների ցուցակում չի ընդգրկվել։
Եվրամիությունը նաև որոշել է սահմանափակել Ռուսաստանի մուտքը ԵՄ ֆինանսական և կապիտալի շուկաներ։ Թե կոնկրետ ինչ է դա ենթադրում, Բորելը չի ասել:
Արեւմտյան երկրները Ռուսաստանի գործողությունները համարել են ներխուժում Ուկրաինա։ ԵՄ-ից բացի, պատժամիջոցների մասին հայտարարել են Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան։