Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ երբ բանակցությունների մասնակիցները համապատասխան հայտարարություններով հանդես գան, յուրաքանչյուր կողմն արտահայտվի, ապա հնարավոր կլինի կարծիք ձևավորել և մեկնաբանություն անել:
Զախարովան ևս մեկ անգամ շեշտել է եռակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը:
«Մենք առաջվա պես հանձնառու ենք 2020-2022 թթ.-ի ընթացքում ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»,-ասել է Զախարովան:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարին, ապա Զախարովան նշել է, որ ինչպես նախորդ ճեպազրույցում հայտարարվել էր, Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել նման հանդիպման:
«Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ»,-եզրափակել է Զախարովան: