|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել: Առաջնահերթ խնդիրը ագրեսիայի նոր բռնկում չթույլատրելն է. այսօր լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայաուցիչ Մարիա Զախարովան:
«Այն, ինչ հիմա կատարվում է Լեռնային Ղարաբաղում, մեր` նախորդ ճեպազրույցներում բարձրաձայնած թեզիսի ապացույցն է, որ ներկայումս, առավել, քան երբեք, պահանջվում է զսպվածություն և հարկավոր է վերականգնել կայունությունը»,- ըստ
РИА Новости-ի` հայտարարել է նա:
Զախարովայի խոսքով` ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված պետք է լինի կայուն խաղաղ կարգավորմանը:
«Սկզբունքային կարևոր ենք համարում եղած պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցման ուղղված աշխատանքների ակտիվացումը»,- հավելել է նա:
Ըստ Զախարովայի` անշուշտ, ամենակարևորը ներկա պահին նոր արյունահեղությունը կանխելն է, այնպիսի մթնոլորտ ձևավորելը, որը կնպաստի բանակցությունների վերսկսմանը: