| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը շարունակում է ակտիվորեն լուսաբանել Ղարաբաղյան նոր պատերազմը: Րոպեներ առաջ Սոլովյովն իր Telegram աիքում ներկայացրել է «ВЧК-ОГПУ» Telegram ալիքի սենսացիոն հրապարակումով:
Հրապարակման մեջ մասնավորապես ասված է, որ հաջողվել է ձեռք բերել թուրք և ադրբեջանցի զինվորների հույժ գաղտնի նամակագրությունը, որն ուղիղ կերպով ապացուցում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմում: Հրապարակված գաղտնի փաստաթղթում ասվում է.
«Գաղտնի
16 սեպտեմբերի 2020 թ. Գեներալ Նաջիդ Սադիկովին կենտրոնական դիվիզիայի հրամանատար Յասար Գյուլերից:
Սեպտեմբերի 21-ին ժամը 18.00-ին 120 զինվորական «Սուլթան Մուրադի» և «Սուլթան Սուլեյմանի» գնդերից ամբողջական զինամթերքով ուղարկվելու են լիբիական «Ալ Ֆաթի» ռազմաբազա հետևյալ ուղղությունով՝ Ադրբեջան- Վրաստան – Թուրքիա- Թունիս- Լիբիա և հակառակ ուղղությամբ՝ Լիբիա- Թունիս- Թուրքիա- Վրաստան-Ադրբեջան: Կարող եք նաև ավելացնել ցանկացած քաղաքակիրթ բեռ, եթե, իհարկե, ուզում եք:
Նրանք, ովքեր ուզում են օգտվել այս հնարավորությունից պետք է ունենան ավտոմատացված կենսաչափություն»:

Տեղեկացնենք նաև, որ այս փաստաթղթի հրապարակումից առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սադիկովը հայտարարվել էր ռուս գործակալ:
Մեզ մնում է միայն փաստել այն, որ այս փաստաթուղը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատերազմական գործողությունների մեջ ներգրավված է Թուրքիան:
Աղբյուր՝ Zham.am