կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-29 13:51
Աշխարհ

Նավալնին բացահայտել է` ինչ ունեցվածք ունի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին բացահայտել է` ինչ ունեցվածք ունի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը: Այդ մասին նա գրել է իր բլոգում:

Ըստ Նավալնիի` Սոլովյովն ամենաստախոս և լկտի քարոզիչներից է: «Նրա կարողության նվազագույն չափը գնահատում ենք միլիարդ ռուբլի: Դա միայն այն մասն է, որը հանրավոր չէ թաքցնել»,- գրել է նա:

Հաղորդվում է, որ Մոսկվայի քաղաքապետարանը Սոլովյովի համար էլիտար շենքում 160 մետր քառակուսի տարածքով բնակարան է ընտրել և այն նրան վաճառել է 2,5 միլիոն ռուբլիով` այն դեպքում, երբ գնման տարում նման բնակարանների նվազագույն շուկայական արժեքը եղել է 13 միլիոն: Ավելի ուշ Սոլովյովը ևս երկու բնակարան է գնել այդ շենքում:

Ըստ Նավալնիի` Սոլովյովին է պատկանում Մերձմոսկվայի Պերեդելկինո գյուղում ամառանոց, որն արժե մոտ 400 միլիոն ռուբլի: Հայտնի հաղորդավարը նաև առանձնատուն ունի իտալական Կոմո լճի մոտակայքում: Ի դեպ, Սոլովյովը Իտալիայի գրանցում ունի: