կարևոր
5524 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-07 13:46
Քաղաքական

Այս մարդն առանց մտածելու է դուրս տվել․ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին

Այս մարդն առանց մտածելու է դուրս տվել․ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը և տելեգրամյան ալիքում գրել․

«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհիներ, ձեր աշխատանքը՝ ոչ թե «քարտուղարուհու», այլ՝ «քարտուղարի», նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ ջուրը կընկնի: 

Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել։ Նրա ասածին ձեր վերաբերմունքը մի՛ տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն արձագանքելով Զախարովային՝ ասել էր․

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ։ Թող ինքն իր դարդերով տապակվի»: