|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն` բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Այս մասին կառավարության հերթական նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր գրանցվել է 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիրներ գտնվում են հիվանդանոցներում: «Երեկ գրանցվել է 16 մահ, արդեն 4000-ի սահմանը, ցավոք, հատել ենք՝ մահերի դեպքերով»,-ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում արդեն հասանելի են պատվաստանյութերը: «Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Պատվաստումն այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով պատվաստանյութերի ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ևս շահարկվում է և հայտնեց, որ բոլոր պատվաստանյութերն ունեն ժամկետներ: «Աշխարհի բոլոր պատվաստանյութերն ունեն պիտանելիության ժամկետ»,- նշեց նա: