Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է։ Այս մասին Դիլիջան քաղաքի` ԿԲ ուսումնական կենտրոնում անցկացվող հայ-վրացական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
«Վրացական տուրիզմը բավական զարգացած է, բայց նաև պետք է նայել, թե ինչ բնակլիմայական պայմաններ ունի Վրաստանը: Ռուսները գնում են Վրաստան` հանգստանալու, քանի որ ծովափնյա զբոսաշրջությունն այլ վայրերում ավելի թանկ է, քան Վրաստանում: Բացի այս` կա նաև այլ երկիր գնալու հնարավորություն: Հայաստանը ծովափնյա տուրիզմ չի կարող առաջարկել, մենք առաջարկում ենք էքստրիմ տուրիզմ, մշակութային տուրիզմ, գաստրոտուրիզմ, որը կարող է միացյալ արդյունքով ծառայել և՛ մեզ մոտ, և՛ վրացիների»,- ընդգծեց փոխնախարարը:
Անդրադառնալով սահմանային` հայ-վրացական կամրջի կառուցմանը` Ավանեսյանն ասաց, որ դա միանշանակ նպաստելու է հայ-վրացական առևտրաշրջանառության աճին: «Արագությունն է բարձրանալու, ենթակառուցվածքների որակը, իսկ հատկապես միջսահմանային ենթակառուցվածքների որակը չափազանց կարևոր է տնտեսվարող սուբյեկտների համար: Սա առաջին ծրագրերից մեկը կարող է լիներ, որտեղ հայկական և վրացական կողմերը համագործակցելով ստեղծում են արդյունք: Եթե այս ծրագիրը հաջողի, մենք արդեն կփորձարկենք այլ ծրագրեր: Սա խոր համագործակցության առաջին քայլը կլինի, այո, մեր երկրները կարող են շատ ավելի սերտ համագործակցել և ստեղծել ավելի բարձր արդյունք»,-նշեց Ավանեսյանը:
Հավելենք, որ այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով, որին մասնակցում է մոտ 200 գործարար ՀՀ-ից և Վրաստանից: