| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՃՈ բալային համակարգին և հայտարարել, որ միանում է վարորդների ավտոերթին.
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ
Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար:
Ես քաղաքացի եմ, ով կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, ով կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Ուղղակի հնարավոր չէ:
Հիմա ինչ է առաջարկս օրենքի հեղինակ «Իմ քայլի» գործընկերներիս` եկեք վերանայենք այս համակարգը, այն ուղղակի ծուղակ է բոլոր վարորդների համար, ովքեր հաստատապես միտումնավոր օրինախախտում չեն արել: Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես ՍԽԱԼ էր ու վերջ:
Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդ կերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը»։