Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի հայտնի գործարար և միլիարդատեր Իլհամ Ռահիմովը, որը մեծ բիզնես շահեր ունի և՛ Թուրքիայում, և՛ Ռուսաստանում (ըստ որոշ տեղեկությունների` ունի մոտ 500 մլն դոլարի անշարժ գույք միայն Մոսկվայում), առաջարկել է Բաքվին և Անկարային` ստեղծել մեկ պետություն։, իհարկե` հայատյացության սոուսով. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը։
«Կարծում եմ, որ Շուշիի հռչակագիրը ինտեգրացիոն գործընթացի կարևոր մասն է, Հայաստանում կան բազմաթիվ ռևանշիստներ, որոնք կարող են ակտիվանալ ցանկացած պահի: Մենք ուղերձ ենք հղում՝ համոզվելու, որ նման իրադարձություններ 30 տարի հետո չեն լինի։ Այսինքն՝ մեր ինտեգրումը պետք է ավելի ուժեղ լինի, ոչ թե, ասենք, «ադրբեջանական թուրքեր» և «թուրքական թուրքեր», այլ ներմուծենք «թուրքեր» ընդհանուր հասկացությունը։ Միաժամանակ, կարևոր է խորացնել շատ սերտ ինտեգրումը քաղաքական, տնտեսական, ֆինանսական և հումանիտար ոլորտներում», - ասել է ադրբեջանցի գործարարը։
«Սա խոսում է այն մասին, թե ում համար է Էրդողանը նվաճել Արցախը։ Իր համար է նա նվաճել այն։ Եվ, ի վերջո, Արցախը կլինի կա'մ հայկական, կա'մ թուրքական, բայց հաստատ` ոչ ադրբեջանական», - գրել է ռուս ռազմական թղթակիցը։