կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 10:43
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Իսկ որտեղի՞ց գեներալներին այդքան հարստություն

ԱՌԱՎՈՏ. Իսկ որտեղի՞ց գեներալներին այդքան հարստություն

«Արդյունավետ աշխատող հ/կ-ների գումարները հաշվելու փոխարեն` լավ կլիներ, որ Հ1-ը հրապարակեր, թե որտեղից բանակի գեներալներին այդ հսկայական ֆինանսական կարողություններն ու ունեցվածքը, որ նրանք գավառամտորեն, իրար հետ մրցելով, ի ցույց են դնում: Չէ որ հենց նրանք են բանակ ներմուծել ու ներմուծում այն բարքերը, որոնք հանգեցնում են այս ցավալի դեպքերին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանը:

 

Զարմանալի է, բայց Հ1-ը, չգիտես ինչու, որոշել է քննադատել ոչ թե բանակում առկա թերությունները, որոնք հանգեցնում են 18-20 տարեկան երիտասարդների սպանություններին ու ինքնասպանություններին, այլ հարկ է համարել, միանալով պաշտպանության փոխնախարարին, քննադատել եղած բացերի մասին բարձրաձայնողներին: Իսկ ինչ օգուտ դրանից բանակին: Ենթադրենք` Հ1-ը եւ բանակի հրամանատաությունը կարողացան ինչ-որ հրաշքով փակել բոլորի բերանները: Ենթադրենք մարդիկ դադարեցին բարձրաձայնել: Ի՞նչ է, դրանով բանակի խնդիրները կլուծվե՞ն, թե՞ նրանք ցանկանում են ունենալ մի այնպիսի հասարակություն, որ տասնութամյա երիտասարդի դիակ բանակից տուն ուղարկեն եւ քննադատական ոչ մի խոսք չլսեն: Սա արդեն ամոթալի ցանկություն է: Սա արդեն լուրջ դատապարտման ենթակա ցանկություն է: