Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը ծանրակշիռ կարողության տեր է։ Համենայնդեպս, այդպես է երեւում 2012թ, խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ եւ դրանից հետո Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամտի հայտարարագրերում։ Այդ փաստաթղթերի համաձայն՝ գեներալն ունի մոտ 11 հա հողատարածք Արմավիրի բերրի հողերում եւ 17 հա էլ՝ արտադրական եւ հասարակական նշանակության հողատարածք։ Մ. Գրիգորյանը հայտարարագրել է նաեւ Էջմիածին քաղաքում գտնվող 995,6 քմ եւ իր հայրենի Արշալույս գյուղում գտնվող 427,3քմ երկու սեփական առանձնատներ։
Նա ունի նաեւ 9 ավտոմեքենա, որոնցից երկուսը միկրոավտոբուս են, յոթը՝ թեթեւ մարդատար ավտոմեքենաներ։ Իսկ ավտոմեքենաներից մեկը Խորհրդային Միությունում բավականին հարգի եւ այսօր իր հին ոճի շնորհիվ բավականին թանկարժեք «Գազ Չայկա-13» է։ Մ. Գրիգորյանը նաեւ բավական մեծ շահաբաժիններ ու դրամական միջոցներ ունի։ Նա մոտ 165 մլն դրամի ներդրում ունի երկու տարբեր ընկերություններում։ Գեներալը հայտարարագրել է նաեւ մոտ 106 մլն դրամ, 45.000 դոլար եւ 45.000 եվրո»: