կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-28 11:04
Մշակույթ

Պետք է օտարները տեսնեն, որ մենք Արարատի նման հարստություն ունենք

Պետք է օտարները տեսնեն, որ մենք Արարատի նման հարստություն ունենք

Երեկ տեղի ունեցավ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գրքի հրատարակիչը «Էդիթ պրինտն» է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Շմավոնյանը նշեց, որ ալբոմն ընդգրկում է իր՝ 1993-2013թթ. արված կտավները:

 

«Յուրաքանչյուր նկարի կողքին գրված են հայ եւ օտարազգի հեղինակների մտքերը Արարատի մասին: Անկեղծ ասած` երբեք չեմ մտածել, որ այսպիսի ալբոմ կարելի է հրատարակել, եւ այդ մտահղացման հեղինակը իմ ընկերներից մեկն է` «Էդիթ պրինտի» տնօրեն Մկրտիչ Կարապետյանը»,- ասաց նա` հավելելով, որ թեեւ ալբոմում ներկայացված են Արարատի բազում նկարներ, սակայն կարելի է ասել, որ նկարչի արվեստի ընդամենը մեկ էջն է ներկայացված ալբոմում:

 

Շմավոնյանը նշեց նաեւ, որ իր արվեստանոցը Վերին Արտաշատում է գտնվում, որտեղից երեւում է Արարատի շրջակա տարածքը, եւ նկարներից շատերը հենց դա են արտացոլում` Արարատն ու դիմացի խիտ բնությունը: «Արարատն ինձ միշտ հրապուրել է: Ինչո՞ւ չպետք է այն ցույց տանք աշխարհին: Պետք է օտարները տեսնեն, որ մենք Արարատի նման հարստություն ունենք»,- ասաց նկարիչը

 

Ի դեպ, ալբոմը լույս է տեսել ռուսերեն եւ անգլերեն տարբերակով եւ նախատեսված է հենց օտարերկրացիների համար: