|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Մոսկվայում շինարարական ընկերություն ղեկավարող հայ գործարար Վաչիկ Աբգարյանը ինքնասպան է եղել, ոչ թե սպանվել:
Ըստ ТАСС-ի` ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ Վերեյսկիի փողոցում անհայտ անձը կրակել է տղամարդու վրա և փախել դեպքի վայրից: Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ Աբգարյանը, ով ժամանել էր աշխատանքի վայր, դուրս է եկել մեքենայից, որի ղեկին եղել է նրա որդին, շրջանցել շենքը և ինքնասպան եղել` կրակելով սրտին:Դա դիտարկվում է որպես նախնական վարկած:
Փաստի առթիվ նախաքննական ստուգում է անցկացվում: