կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 17:39
Աշխարհ

Ամերիկացիները խելագարներ են, եթե իրենց դեմ միավորել են Ռուսաստանին ու Չինաստանին. Լուկաշենկո

Ամերիկացիները խելագարներ են, եթե իրենց դեմ միավորել են Ռուսաստանին ու Չինաստանին. Լուկաշենկո

Ամերիկացիները խելագարներ են, եթե իրենց դեմ միավորել են Ռուսաստանին ու Չինաստանին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռադիոհեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Հարցազրույցի ժամանակ պետության ղեկավարը ներկայացրել է որոշ մանրամասներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններից, որն այցելել էր Բելառուս 2020 թվականի սկզբում: Նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:

«Երբ այստեղ ժամանել էր Պոմպեոն, մենք իր հետ աշխատասենյակում էինք: Ես նրան մի շարք հարցեր էր տվել, ասել էի. «Դուք խելագարնե՞ր եք, փոխարցի՛ր քո Թրամփին, որ դուք խելագարներ եք»: Նա, ինձ նայելով, հարցնում էր. «Ի՞նչ նկատի ունեք» - «Ինչո՞ւ դուք միավորել եք ռազմական պոտենցիալով հզորագույն միջուկային պետությունը հսկայական տնտեսական գերտերության հետ եւ փորձում եք վարել պատերազմ ընդդեմ այդ միավորման: Դուք երբեք չեք հաղթի: Դուք ինչո՞ւ եք դա անում, խելագարներ»: Ես նրան ասել եմ այդ մասին: Նա պատասխանել է. «Չինաստանը տեխնոլոգիաներ է գողանում, մենք նրանց կանգնեցնում ենք»: Ես պատասխանել եմ. «Ուշ է: Ես Չինաստանն ավելի լավ գիտեմ: Չինաստանին այսօր ոչ ոք չի կանգնեցնի: Նրանք նաեւ առանց ձեր տեխնոլոգիաների էլ կբավարարվեն»,-պատմել է Ալեքսանդր Լուկաշենկոն այդ հանդիպման մասին: