Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ամբողջ միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ռուսաստանը և Չինաստանը, պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի թույլ չտան, որ Աֆղանստանը դառնա «գլոբալ ահաբեկչության ինկուբատոր»:
Ստոլտենբերգը Telegraph թերթում հրապարակած հոդվածում ասել է, որ Ռուսաստանը և Չինաստանը պետք է մասնակցեն Աֆղանստանում ահաբեկիչներին հակազդելուն երկրից օտարերկրյա զորախմբերի հեռանալուց հետո:
«Ես լիովին համաձայն եմ, որ ամբողջ միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ռուսաստանը և Չինաստանը, պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի Աֆղանստանը չդառնա այն վայրը, որտեղ ահաբեկչական խմբերը կարող են ազատ գործել, կազմակերպել, պլանավորել և ֆինանսավորել հարձակումները մեր երկրներում»,- ավելացրել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ թալիբները Աֆղանստանում իշխանությունը վերցրին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշեցին ավարտել իրենց ռազմական առաքելությունը երկրում: Նա հավելել է, որ «խելամիտ կլիներ ակնկալել, որ նրանք կկարողանային ավելի երկար դիմակայել թալիբներին»՝ հաշվի առնելով, թե որքան միջոցներ են ներդրվել Աֆղանստանի անվտանգության ապահովման և տեղական բանակի ուսուցման համար: