կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 18:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պարտության մեջ կոռուպցիայի հետևանքը շատ չնչին է․ Վազգեն Մանուկյան

Բանակի կոռուպցիան ի՞նչ դեր է կատարել մեր պարտության մեջ՝ ըստ Yerkir.am-ի այս հարցն ուղղեցին ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպմանը Արամ Մանուկյան կենտրոնում։

Նա նշեց, որ հնարավոր չէ ստեղծել մի բանակ, որում կոռուպցիա չլինի՝ ամբողջ աշխարհում, հարցն այն է, թե կոռուպցիան ինչ աստիճանի է հասնում և ինչ վնասներ է բերում։

«Հայկական բանակում կա՞ր կոռուպցիա․ ես կարծում եմ, որ կար։ Կոռուպցիան դա թալանելը չէ միայն, կոռուպցիան այն է, որ դիրքդ օգտագործում ես՝ ինչ-որ բան անելու համար։ Բայց ճանաչելով այդ զինվորականերին՝ մարդը կարող է մի քիչ էլ փող աշխատի, բայց նվիրված լինի մինչև վերջ ու աշխատի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նաև փաստեց, որ Ադրբեջանը ծայրից ծայր կոռուպցիայի մեջ խորտակված է, բայց դա իրեն չխանգարեց հաղթել։

Հայկական բանակում, ասաց նա, իհարկե, կոռուպցիա եղել է, կոռուպցիա հիմա էլ կա, ցավոք սրտի էլի է լինելու։

«Ես կարծում եմ կոռուպցիան շատ վատ բան է, որի դեմ պետք է պայքարել, բայց մեր պարտության մեջ դրա հետևանքը շատ չնչին է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ մեծ խնդիր է «գաղափարախոսական ցեմենտ» չլինելը և էլիտաների բացակայությունը Հայաստանում․ ոչ մի երկրում, նրա համոզմամբ, հնարավոր չէ, որ զինվորականությունը տեսնի՝ երկիրը կործանվում է և իշխանությունն իր ձեռքը չվերցնի։

Մանրամասն՝ տեսանյութում․