Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Դաշնակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքների կապակցությամբ դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Ուզում եմ իմ ելույթը սկսել ԱԺ հայտարարության կշռի և նշանակության կարևորումից: Պետք է գիտակցենք, որ ԱԺ հայտարարությունը պատասխանատվություն է և կարևոր քայլ»:
Նա նշեց, որ, 2007-ից սկսած, յոթ տարվա ընթացքում ԱԺ-ն ընդունել է ընդամենը չորս հայտարարություն: Աղվան Վարդանյանի խոսքով` երեկ Դաշնակցությունն առաջարկել էր, որ քննարկում տեղի ունենա, որ բոլոր խմբակցությունները միասին աշխատեն ու ունենան միասնական տեքստ: Սակայն դա տեղի չունեցավ, Հանրապետական խմբակցությունն առանձին իր տեքստը մշակեց, մնացած ուժերը` առանձին, և ակնհայտ է, որ այդ հայտարարություններն ունեին տարբերություններ:
«Խնդրեցինք, հրավիրեցինք մեր գործընկերներին, առաջարկեցինք համադրել հայտարարությունները: Ցավոք, դա հնարավոր չեղավ, եթե այդ համաձայնությունը երեկ կայանար, ապա այս հայտարարությունն ավելին կլիներ, քան հիմա ունենք: Մեզ համար կարևոր է, որ սա լիներ ԱԺ հայտարարություն, քանի որ ԱԺ-ն քաղաքական մարմին է և իր վերաբերմունքը պետք է ունենա այս իրադարձությունների վերաբերյալ: Մեր հայտարարության տեքստը շատ չնչին աղերս ունի Հանրապետականի տեքստի հետ, և հրավիրեցինք գործընկեր քաղաքական ուժերին, որ սա լինի բոլոր ուժերի կողմից ընդունված հայտարարություն:
Երեկ և այսօր մենք տեսնում էին, որ ԶԼՄ-ները փորձում էին վերագրումներ անել, ջուր պղտորել, կապել Հանրապետականի հետ, բայց դա մեզ համար տասներորդական նշանակություն ունի, եթե մենք գտնում ենք, որ ճիշտ բան ենք անում, ուրեմն դա անում ենք: Մեկ անգամ էլ եմ ասել` կատուն կմլավի, շունը կհաչի:
Աստված առողջություն տա Արամ Մանուկյանին, խոսենք, թե չխոսենք, այդ դեպքը արձագանք է պարոն Մանուկյանի՝ հանրահավաքներից մեկում արված հայտարարությանը: Թաքցնենք դա, թե չթաքցնենք, դա փաստ է: Բայց դրան պատասխանել նման բռնարարքներով, դա վերաբերում է մեր երկրի ողջ քաղաքական մշակույթին, և անհրաժեշտ է, որ մենք ունենանք այնպիսի մշակույթ, որ ոչ նա լինի, իսկ սա էլ դատապարտվի ու կանխարգելվի»,- ասաց Աղվան Վարդանյանը: