Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոնթեի սիրած խոսքն էր՝ «պրն․ նախարար, մենք էշ ենք, բայց մեր բախտը բերել է, որ ադրբեջանցիները մեզանից ավելի էշ են»․ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը Հայաստանի հաղթանակի ու պարտության պատճառների մասին խոսելիս այս խոսքը հիշեց ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպմանը Արամ Մանուկյան կենտրոնում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հիմա երևի հակառակը կասեր՝ եզրակացրեց նա։
Բանակի մարտունակությունը գնահատելու համար բանաձև կա, նշեց Վազգեն Մանուկյանը, որտեղ միայն զինամթերքը և զենքը կամ զինվորների քանակը չի որոշում մարտունակությունը, այն գնահատվում է երկու փակագծի արտադրյալով․ առաջին փակագծի մեջ գրում են՝ տվյալ պետությունը ինչ ՀՆԱ ունի, ինչքան զենք, մարդ, ինչ ֆինանսական վիճակում է և այլն, երկրորդ փակագծում՝ մոտիվացիան, թե այդ ժողովուրդը այդ նպատակի համար պատրա՞ստ է իր կյանքը տալ, կռվել և այլն։
«Առաջին պատերազմի ժամանակ մեր առաջին փակագիծն էապես ավելի փոքր էր, քան Ադրբեջանի փակագիծը՝ մի տասն անգամ փոքր։ Առաջին փակագիծը մենք աշխատում էինք մեծացնել, բայց մեր հաղթանակը եղավ երկրորդ փակագծի շնորհիվ»,-վստահ է նա։
Այս տարիների ընթացքում Ադրբեջանը առաջին փակագիծը անշեղորեն բարձրացնում էր, ասաց Վազգեն Մանուկյանը, Ալիևը հասկանում էր, որ երկրորդ փակագիծն էլ պետք է բարձրացնել և դպրոցներից սկսած երիտասարդներին դաստիարակում էին, որ՝ ձեր կյանքի նպատակը սա է, հայերը զավթիչներ են, եկել են մեզ ստորացրել են, մենք սրանից պետք է դուրս գանք, այսինքն իրենք անընդհատ իրենց ժողովրդի մոտիվացիան բարձացնում էին։ Մեզ մոտ, նրա համոզմամբ, դա չէր կատարվում՝ հակառակն էր տեղի ունենում․ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ղարաբաղցիները հայ չեն, ասում էր՝ Ղարաբաղը մեզ համար բեռ է․․․
«Ո՞նց կարող է հսկայական մի տարածք, որը քեզ պաշտպանում է, որն այդպիսի հարստություններ ունի, ազգայինը ես դեռ մի կողմ եմ դնում, ո՞նց կարող է բեռ լինել»,-զարմանում է նա։
Վազգեն Մանուկյանը, սակայն, արձանագրեց, որ նույնիսկ այդ պայմաններում 44-օրյա պատերազմում հազարավոր մարդիկ կամավոր գնացին բանակ։
«Որ մենք չկարողացանք հաղթել՝ դա Թուրքիայի հարցը չէ, Ռուսաստանի հարցը չէ․ դա Հայաստանի ղեկավարության հարցն է, իրենք մոտիվացիա չունեին, իրենք ի սկզբանե եկել էին մտքով, որ Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, ավելորդ բեռ է մեզ համար, բանակ մեզ պետք չէ, որովհետև կբարիշենք թուրքերի հետ, ազգային ինքնությունը նշանակություն չունի։ Իրենք ամեն ինչ անում էին այդ ուղղությամբ․ երկրորդ փակագիծը սկսեց ոչնչացվել նոր եկած իշխանությունների կողմից»,-եզրակացրեց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․