Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրերը եւ ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության քննարկման ժամանակ տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը խոսեց ԵԱՏՄ ստորագրած ազատ առեւտրի համաձայնագրերի մասին, աշխարհագրության, հիմնական դրույթների, տնտեսական ազդեցության։
Նա նշեց, որ իրենք վերլուծություն են կատարել, որը նպատակ ունի Հայաստանի գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում ավելի արդյունավետ դարձնել։
«6 տարի է՝ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, և այս ընթացքում շատ չնչին մասն ենք օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունների»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Նա նկատեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը դառնա 180 միլիոնանոց շուկայի մաս։ Սա կարևոր է, քանի որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերություններ ստեղծելիս՝ Հայաստանի փոքր շուկան շահագրգռություն չի առաջացնում, բայց այս մեծ շուկան ազդում է ՀՀ տնտեսական կապերի վրա․ Հայաստանն, օրինակ, ԵԱՏՄ անդամներից միակն է, որն ունի GSP+ համակարգ։
Այս պահին 40 երկիր շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ՝ ասաց Սուրեն Պարսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․