|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ը պատրաստել է ՌԴ նախագահի շրջապատից մարդկանց ցուցակ, որոնց նկատմամբ կարող են տնտեսական պատժամիջոցներ սահմանվել Ուկրաինայի դեմ ռուսական պոտենցիալ ագրեսիայի դեպքում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մեր բացահայտած անձինք մոտ են Կրեմլին կամ նրա շրջապատին և դեր են խաղում կառավարության որոշումների կայացման մեջ կամ ներգրավված են Ռուսաստանի ապակառուցողական գործողություններում։ Այս մարդկանցից շատերը հատկապես խոցելի են Արևմուտքի հետ ունեցած ֆինանսական խոր կապերի պատճառով: Հետևաբար, արևմտյան ֆինանսական համակարգերի հետ կապված պատժամիջոցները կվնասեն նրանց։ Հավելենք, որ դա Ռուսաստանին բոլոր կողմերից վնասելու մեր ջանքերի մի մասն է»,- ասել է Փսակին։