|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սպիտակ տունը մտահոգություն և հիասթափություն է հայտնել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով Կիրովի դատարանի կայացրած վճռի կապակցությամբ. հայտնում է Лента.ру-ն: Ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը կազմակերպվել է Սպիտակ տան կայքում:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքերով` Նավալնիի դեմ մեղադրանքները քաղաքականացված են, իսկ գործում ընթացակարգային խախտումներ են թույլ տրվել:
Նշենք, որ Լենինսկի շրջանի Կիրովի դատարանը մեղավոր է ճանաչել ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին «Կիրովլես» ընկերության սեփականությունն ապօրինաբար սեփականաշնորհելու համար։ Նավալնին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել: