կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 11:13
Աշխարհ

Սպիտակ տունը պատմել է Բայդենի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին

Սպիտակ տունը պատմել է Բայդենի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «երբեք չի կաշկանդվել» Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ իր դատողություններում. նշել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահ Բայդենն ուներ հստակ նպատակներ, որոնք ցանկանում էր հայտնել այս զրույցի ընթացքում: Նա երբեք չի կաշկանդվում այն հարցերում, որոնք վերաբերում են նախագահ Պուտինին կամ Ռուսաստանի կառավարության գործողությունների հետ կապված իր մտահոգություններին: Եվ նա, իհարկե, դա հստակ փոխանցել է զրույցի ընթացքում»,- ասել է Փսակին ճեպազրույցի ընթացքում:

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի: Ղեկավարները քննարկել են համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, հարձակողական միջուկային զենքի կրճատման մասին պայմանագրի (START III) երկարաձգումը, ամերիկյան կողմի դուրս գալը Բաց երկնքի մասին պայմանագրից, իրավիճակը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված, կիբերհարձակումների վերաբերյալ հաղորդագրությունները և Մոսկվայի ենթադրյալ միջամտությունը 2020 թ. նախագահական ընտրություններին:

Զրույցի ընթացքում Պուտինն ու Բայդենը պայմանավորվել են START III-ը երկարաձգել ևս հինգ տարով: