|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախնական փաթեթը, ներառյալ՝ արգելք, որ ամերիկյան բանկերը ռուսական խոշոր բանկերի հետ գործարքներ իրականացնեն։ Դրանց թվում կարող են լինել «ՎՏԲ բանկը», «Սբերբանկը», ՎԷԲ-ը և «Գազպրոմբանկը». հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ երեք անձանց։
Ըստ աղբյուրների՝ սահմանափակումները նախատեսված են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի «ներխուժման» դեպքում։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ այդ միջոցները կոչված են վնասելու ռուսական տնտեսությանը` խզելով բանկերի «թղթակցային» հարաբերությունները, որոնք կազմում են համաշխարհային դրամական հոսքերի հիմքը։
Վաշինգտոնը մտադիր է նաև պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան որոշ անհատների և ընկերությունների նկատմամբ՝ նրանց սև ցուցակում ներառելով, ինչը նրանց կբացառի ԱՄՆ բանկային համակարգից, կարգելվի ամերիկացիների հետ առևտուրը, կսառեցվեն նրանց ակտիվները ԱՄՆ-ում։