|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտին- Թրամփ հեռախոսազրույց: ԱՄՆ առաջնորդը օգնություն է առաջարկել Սիբիրում հրդեհների մարման գործում, իսկ նրա ռուսաստանցի գործընկերը պատասխանել է, որ անհրաժեշտության դեպքում առաջարկից կօգտվի, եւ այդ քայլը գնահատել է որպես 2 երկրների միջեւ ամբողջական հարաբերությունների վերականգնման գրավական:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփն ու Պուտինը քննարկել են 2 երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները, ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել՝ կապված Սիբիրում հրդեհների հետ: