|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հարյուրավոր ցուցարարներ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի առջև բողոքել են Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգի նախատեսված այցի դեմ:
Ցուցարարները Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել են հրաժավել հրեա քաղաքական գործչին ուղղված հրավերից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը, այցը կկայանա փետրվարի առաջին կեսին և նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում, որոնք վատթարացել էին 2010 թ. «Մավի Մարմարա» թուրքական նավի հետ կապված միջադեպի պատճառով։
Նշենք, որ Հերցոգը կարող է դառնալ Իսրայելի առաջին նախագահը, որն այցելում է Թուրքիա 2007 թվականին այնտեղ այցելած Շիմոն Պերեսից հետո: Անցած կիրակի Յիցհակ Հերցոգն առաջին պաշտոնական այցը կատարեց Արաբական Միացյալ Էմիրություններ։