| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2010-11-25 06:16
            14 տարի առաջ - 2010-11-25 06:16  
         
                
            Մի խումբ կանայք հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց եւ պահանջում են, որ Սերժ Սարգսյանը չվավերացնի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը:
Ըստ օրենքի նախագծի` հղիության նպաստները նվազեցվելու են:
Նախաձեռնող խմբի անդամները համարում են, որ օրենքը վտանգավոր ռազմավարություն է ՀՀ-ի համար, քանի որ այն սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի աճին, նպաստավոր պայմաններ է ստեղծում երկրից երիտասարդ մասնագիտական ներուժի արտագաղթի համար, ինչպես նաև նպաստում է աշխատավարձերի ստվերայնացման ավելացմանը:
Թեեւ արդեն իսկ որոշ լրատվամիջոցներով հաղորդագրություն է տարածվել, որ նախագահը ստորագրել է փաստաթուղթը, սակայն կանայք չեն վստահում այս ինֆորմացիային, քանի որ ասվել է նաեւ, որ նախագահը երկրում չէ, մեկնել է Թուրքմենստան:
Կանայք նշում են, որ եթե նույնիսկ նախագահը վավերացնի նախագիծը (կամ եթե ճշտվի, որ արդեն իսկ վավերացրել է), ապա իրենք դիմելու են միջազգային ատյանների` իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Նշենք, որ մի քանի օր առաջ նրանք ներկայացրել էին այն հիմնավոր պատճառները, որոնցից ելնելով չպետք է նախագիծը վավերացվի: