կարևոր
13294 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-17 21:55
Տարածաշրջան

Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ

Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց վերսկսվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ ակցիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Վրաստանի բնակիչներն արդեն երրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ են անցկացնում մայրաքաղաքում։ Նրանք բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագծի դեմ։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծը։ Նախորդ երկու օրերի հանրահավաքների ժամանակ, ՆԳՆ տվյալներով, ձերբակալվել է 25 մարդ:

Այս պահին ցուցարարները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց։ Սպասվում է, որ բողոքի ակցիան կլինի զանգվածային։