|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գործողության մասնակցող զինծառայողների հարազատները պիկետ են կազմակերպել երկրի նախագահի նստավայրի առջեւ. հայտնում է УНИАН-ը:
Նրանց պահանջները տարբեր են: Ոմանք պահանջում են հակամարտության սկզբից այնտեղ ծառայողների ռոտացիա իրականացնել, ոմանք` պրոֆեսիոնալ հրամանատարներ նշանակել, ոմանք էլ` զինծառայողների տարրական կենցաղային պայմաններն ապահովել, քանի որ հաճախ ստիպված են լինում ջուր խմել ջրափոսերից: Իսկ բոլորը միաձայն բողոքում են այն բանի դեմ, որ առաջնային գծում բացառապես սովորական քաղաքացիների երեխաներ են, այնտեղ չկան ո'չ պաշտոնյաներ, ո'չ էլ նրանց երեխաները:
Զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում նախագահ Պորոշենկոյի հետ: