Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը մենք ենք և մենք դեմ ենք»․ այս բովանդակությամբ պաստառներով Ռուսաստանի Դաշնության հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի և նախատեսվող փաստաթղթի ստորագրման դեմ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ անդամ Ներսես Ներսեսյանն ասաց, որ փակցրած պաստառով հայտնում են, որ ռուսահայ համայնքը նույնպես ժողովրդի մաս է և իրենք դեմ են բոլոր այն հակահայկական որոշումներին, որի տակ հնարավոր է ստորագրի և ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
«Նիկոլ Փաշինյանը իր կառավարման առաջին իսկ օրից մեզ տվել է բազմաթիվ հույսեր՝ համախմբելու մեզ, բայց, փոխանակ մեզ տանելու դեպի զարգացում, 2,5-3 տարվա մեջ որևէ խոստում այդպես էլ կյանքի չկոչեց, որևէ խոստում իրականություն չդարձրեց։ Ընդհակառակը, այսօր մենք ունենք փլատակներ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հարյուր հազարավոր դժբախտացած, դռնեդուռ ընկած հայություն, ողնաշարը կոտրված Սփյուռք և մի հասարակություն, որը, ցավոք սրտի, հիվանդացել է պառակտման, ատելության հիվանդությամբ»,-ասաց Ներսես Ներսեսյանը։
Նա նշեց, որ հայ համայնքների ներկայացուցիչներն այսօր ամբողջ աշխարհում նմանատիպ ակցիաներով ուզում են գոնե վերականգնման իրավունքը թողնել ապագային՝ թողնել համախմբումից հետո, ոտքի կանգնելուց հետո, որ այդ էջը անշրջելի դարձած չլինի։
«Այո՛, ժողովուրդը միայն «հպարտ» կոչված այն մասսան չէ, ով, չհասկանալով, ոգևորեց, թև տվեց, որպեսզի այս ապազգային իշխանությունը անի այն, ինչը չէր հաջողվի որևէ մեկին՝ ո՛չ դրսի, ո՛չ ներսի, ո՛չ վերևի, ո՛չ ներքևի, որևէ մեկին չէր հաջողվի առանց ժողովրդի մեծ աջակցության։ Եվ այդ ժողովրդի աջակցությամբ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի աթոռին․․․ բայց արդյո՞ք դա է ժողովուրդը, ո՛չ, ժողովուրդ, այդ ֆեյքերի կեղծ պատկերը չէ ժողովուրդը»,-ասաց Ներսես Ներսեսյանը։
Նա հույս հայտնեց, որ իրական ժողովուրդը ոտքի կկանգնի, կհամախմբվի և միասին հետ կբերենք այն ամենը, ինչ հնարավոր է հետ բերել առաջիկայում։
Հիշեցնենք, որ իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրույթից, վաղ առավոտյան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի մոտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի և այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինյանի՝ օդանավակայան հասնելը և դեպի Մոսկվա ուղևորվելը:
Արդյունքում՝ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիների սուլոցների, ավտոմեքենաների ձայնային ազդանշանների, այն է՝ «ամոթանքի և նսեմացման լծի» տակով ճողոպրել է օդանավակայան:
Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարել են, որ, եթե Մոսկվայում ստորագրվի մի պայմանագիր, որը Հայաստանի և հայության շահերին դեմ է, Փաշինյանի համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան: