|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիան թույլտվություն չի տրամադրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ դեպի Աստանա ուղևորվող ինքնաթիռին անցնելու իր օդային տարածքով, հայտնում է քաղաքացիական ավիացիայի HavasosyalMedya լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթների համար. իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ թռիչքների համար, ավելի վաղ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
«Անկարայի մերժման պատճառով երթուղին փոխվել է, և օդանավն անցել է Եվրոպայի և Ռուսաստանի տարածքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ հրատարակության տվյալների՝ ստանդարտ երթուղու դեպքում ինքնաթիռը կարող էր անցնել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, ինչը զգալիորեն կրճատում է ճանապարհի ժամանակը: Երթուղու փոփոխության արդյունքում Թել Ավիվից Ղազախստանի մայրաքաղաք թռիչքը տևել է մոտ ութ ժամ:
Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում ռազմական գործողության մեկնարկից հետո: Երկրների միջև հարաբերություններն իրականացվում են միայն հատուկ ծառայությունների գծով՝ ըստ անհրաժեշտության: