|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը դարձյալ կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել այդ երկիրը, և առաջարկել է ուղիներ, որոնցով դա հնարավոր է անել։
«Ուկրաինայում անվտանգային իրադրությունը մնում է անկանխատեսելի ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն հիմա հեռանալու մասին՝ օգտվելով առևտրային կամ այլ մասնավոր մեքենաներից»,- ասվում է հայտարարության մեջ:
Մեկնումներն առաջարկվում են Մոլդովայի, ինչպես նաև ԵՄ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի տարածքով:
Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, Պետդեպարտամենտը հրամայել էր Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին՝ լքել Ուկրաինան «ռուսական հնարավոր միջամտության» պատճառով, և իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ երկու հակամարտող երկրներ մեկնելուց։