Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ-ից հետո Նիդերլանդները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իսրայելը, Չեռնոգորիան, Նորվեգիան, Լատվիան և Մեծ Բրիտանիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը։
Իսրայելն արդեն սկսել է Կիևից դիվանագետների ընտանիքների անդամների, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը` աշխատակիցների տարհանումը։
Այս ամբողջ խուճապը, միախառնված հիստերիայի հետ, սկսվել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հայտարարությունից հետո, թե Ռուսաստանի «ներխուժման» սկիզբը սպասվում է արդեն հաջորդ շաբաթ։ ԱՄՆ պաշտոնյաները սպասում են «սարսափելի արյունալի արշավ, որը սկսվելու է երկօրյա օդային ռմբակոծությամբ և էլեկտրոնային պատերազմով, որին հաջորդելու է ներխուժում՝ ռեժիմի փոփոխության հնարավոր նպատակով»:
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինայում դիվանագիտական ներկայության կրճատման մասին, իսկ ՆԱՏՕ-ի դեսպանները ձեռնամուխ են եղել հրատապ հանդիպում կազմակերպելուն։
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սրում է իրավիճակը հաղորդումներով, որ եթե ամերիկացիները մնան Ուկրաինայում, ապա ապագայում նրանք չեն կարող լքել երկիրը։ Նա նրանց առավելագույնը երկու օր ժամանակ է տվել` որոշում կայացնելու եւ ճամպրուկները հավաքելու համար։
Սալիվանի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունը կարող է ներառել մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում՝ Կիևը։