Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱՄՆ դեպսանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ ՌԴ ուղեւորություններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ Ռուսաստանը «կարող է հրաժարվել ընդունել ռուս-ամերիկյան երկքաղաքացիությունը եւ զինծառայության կանչել երկքաղաքացիություն ունեցողներին»։
«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում են ՌԴ-ում կամ ճանապարհորդում են, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կան տարբերակներ»,-ասվում է դեսպանատան կայքում։ «Այժմ սահմանափակ են կոմերցիոն թռիչքները։ Եթե ցանկանում եք լքել Ռուսաստանը, պետք է ինքներդ ամրագրեք համապատասխան երթուղիներ»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
ԱՄՆ դեսպանատունը նման նախազգուշացում է արել նաեւ փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։