|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
NEWS.am-ը գրում է․
«Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեկ` փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը:
«Երեկ ժամը 18:00-ին իրենց քարոզչական մեքենան` միկրոֆոնները վրան ամրացրած հայտարարում էր, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, տարածքը լքեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար, լքեք այս տարածքները: Ձայնը լսվում էր ամբողջ գյուղով, սակայն մեր ժողովուրդը սադրանքների չի ենթարկվում, նրանց չի լսում»,- պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ այս ընթացքում կրակոցներ չի եղել, միայն բարձրախոսով այս հայտարարություններն են եղել, որոնք հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ են հետապնդում»: