|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ուկրաինա, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը։ Արևմտյան փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմը կսկսվի երկու շաբաթվա ընթացքում։
Ուկրաինայի տարածքում սահմանվել է կարմիր վտանգի մակարդակ, օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել այս երկիր։ Նման որոշում է կայացրել Ռազմավարական հետախուզության միջազգային կենտրոնը (ICSI)՝ կապված վերջին իրադարձությունների հետ, այդ թվում՝ (ըստ Արևմուտքի) ուկրաինական սահմանի մոտ 100.000-անոց ռուսական ռազմական խմբավորման կենտրոնացմանը և Ռուսաստանի ուև ՆԱՏՕ-ի միջև անհաջող բանակցությունների։ ICSI-ն կարծում է, որ հակամարտության սրումը միանգամայն հնարավոր է, և մոտ ապագայում ռազմական գործողություններ կսկսվեն։
Վտանգի կարմիր մակարդակը նախավերջինն է, կրիտիկականը՝ սև, նշանակում է պատերազմ։ Ըստ ICSI-ի՝ կարմիր մակարդակը ենթադրում է լայնածավալ ռազմական հակամարտություն սկսելու մեծ հավանականություն։