կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-25 20:39
Հասարակություն

Պարզ մանիպուլյացիաներ են, շատ խորը տրամաբանություն մի փնտրեք. տնտեսագետը՝ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած գնաճի պատճառների մասին

Պարզ մանիպուլյացիաներ են, շատ խորը տրամաբանություն մի փնտրեք. տնտեսագետը՝ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած գնաճի պատճառների մասին

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով գնաճի մասին հարցերին նշեց, որ օրինակ ջրի սակագինը բարձրացել է հիմա, որ 2023-ին չասենք, թե ինչու  թանկացավ, իսկ մնացած թանկացումները կապել է արտաքին գործոնների հետ։

Տնտեսագետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է, որ պետք չէ ամեն ինչում մեղադրել կամ ամեն թանկացում կապել արտաքին գործոններին։

«Եթե մեկնաբանելու լինենք, ապա կարելի է ասել, որ Հայաստանը տաշեղ է ծովի վրա ընկած և ալիքը ոնց խփում է, այդպես գնում է։ Բայց իրականում մենք ունենք արդեն 30 տարվա պետություն, տնտեսական համակարգ և ընդհանուր առմամբ տնտեսության պետական կարգավորում, ես ինչ ասում եմ սրանք ակներև փաստեր են, նույնիսկ  այստեղ  որևէ բարդ բան չկա հասկանալու համար։ Այսինքն ինչ է նշանակում, որևէ երևույթ, որը բացասական է և ունի նաև արտաքին ազդակներ ամբողջությամբ բարդել էդ ազդակների վրա և փորձել ցույց տալ, որ ՝ դե գիտեք, մենք ի՞նչ անենք։ Ինչ պիտի անեք, տուն գնացեք։ Եթե որևքէ բան չեք կարողանում անել, ընդամենը պետք է ասեք այն, ինչը բոլորին է ակներև, ուրեմն տուն գնացեք։ Այսինքն այսպիսի պարագայում այդ ոնց է լինում, որ համաշխարհային տնտեսությունը կայուն աճում է, իսկ մեր երկրում համապատասխան աճ չկա էստեղ դուք մեղավոր չեք։ 2020 թվականին համաշխարհային տնտեսության անկումը քովիդով պայմանավորված, ենթադրենք 3-3.5 տոկոս է, մաքսիմում մեր երկրում 2 անգամ ավել։ Հիմա նույն ձևով հիմա երկու անգամ ավել 2021 թվականին տարածաշրջանում տնտեսական ակտիվություն է գրանցվում, քան մեր երկրում։ Սրանք փաստեր են, որոնք որ օբյեկտիվ համադրության մեջ լրիվ պարզ է դառնում»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Թադևոսյանը։

Անդրադառնալով գնաճին պատգամավորն ասում է, որ այո բնականաբար գնաճը համաշխարհային երևույթ է դարձել։

«Այսօր միջազգային շուկաներում տարբեր պատճառներով ակնհայտ է, որ հատկապես  սննդամթերքի գների աճ կա, բայց հիմա այս իրավիճակում ՀՀ իշխանությունները ունե՞ն անելիք, թե ոչ։ Նախ փաստենք, որ էն գնաճը, որ արձանագրվում է միջազգային շուկաներում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, էլ ավելի բարձր դրանից մենք գնաճ ունենք մեր երկրում։ Եվ դա պայմանավորված է ոչ միայն համաշխարհային շուկաներում գնաճով, այլ նաև մեր երկրի փոքր տնտեսությամբ և շարունակվող մենաշնորհացման աստիճանով։ Այսինքն եթե ինչ-որ մի քանի ներկրողներ, որոնք նախկին իշխանությունների օրոք այդ շուկաներում հիմնական խաղացողներն էին, հիմա մեկ, երկու անուն փոխվել է ու իշխանավորների սրտի օլիգարխներն են ավելացել դրանից ոչ մի բան չի փոխվում։ Եվ վերջապես տնտեսական անկումը, մեր տնտեսական ուժի նվազումը ևս գնաճ առաջացնող գործոն է և երբ բանջարեղենը, միրգը կամ մեր տեղական արտադրանքը թանկանում է 50-60 տոկոսով, այստեղ միայն միջազգային շուկաներին վերագրելը ճիշտ չի և օբյեկտիվ չի։ Գնաճը կա, փաստ է և ինչքան էլ փորձեն չքմեղանալ ու ջրից չոր դուրս գալ, միևնույնն է հետևանքները հանրությունը կրում է, և այսօրվա իշխանությունները տնտեսության համար, գնաճի համար, գնաճով պայմանավորված մարդկանց թալանի համար պատասխանատուները իրենք են»,-նշեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի պատճառաբանությանը, թե ինչու է ջրի սակագինը բարձրացել՝ տնտեսագետն ասում է, որ այդ համատեքստում պարզ մանիպուլյացիա է արվել։

«Խոստանում են չեն կատարում, հետո ասում են՝ գիտե՞ք էս էն չի, ինչ պիտի լիներ, այլ մենք սենց արեցինք և իրականում մենք էս էինք ասել։ Պարզ մանիպուլյացիաներ են, շատ խորը տրամաբանություն մի փնտրեք, ասել են չեն արել։ Ասել են ինչի համար, որովհետև էդ ժամանակ պետք էր, իրենց անձնական, քաղաքական շահն էր պահանջում, թքած ունեին հանրային կարծիքի վրա, որովհետև իրենց բանաձևը մեկն է՝ մի սուտ կասեն, էս պահին պետք է, հանրության քվեները կստանան, կգան իշխանության, հետո մի ավելի մեծ սուտ կասեն, նրա մասին արդեն մարդիկ կմոռանան, կանդրադառնան սրան ու այս փուչիկը փչվելու է այնքան ժամանակ, մինչև մեր հանրությունը ի վերջո գիտակցի, որ ուղղակի ստախոս ու ապիկար իշխանություններ են հեծնել մեր երկիրը ու տանում են, թե տնտեսական, թե մյուս բոլոր ոլորտներում հետևողական ձախողումների»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Սեդա Մակարյան