Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիոնից սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի անհրրաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում և վարչապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը:Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ բացասական կարծիք ձևավորելու նպատակով:
Մանիպուլյացիա N1: Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:Իրականում: ՍԴ գործող դատավորներից միայն 2-ի պաշտոնավարման ժամանակահատվածն է համընկնում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.- ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դատարանի 7 դատավորներից առնվազն 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մասնակցություն ունենալ տվյալ պրոցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:
Մանիպուլյացիա N2: Սահմանադրական դատարանն ունի հանրային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայացված որոշումները չեն կարող լինել վստահելի:
Իրականում: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը՝ 40 %: Դատախազությունը վայելում է 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 % վստահություն:
Մանիպուլյացիա N3: Սահմանադրական դատարանի վերջերս կայացված որոշումները իրենց թիրախում ունեն ԲԴԽ լիազորությունների կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում:
Իրականում: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախության երաշխիքների ամրապնդման նպատակ: Քանի որ հակասահմանադրական ճանաչված կարգավորումը ԲԴԽ-ին տալիս էր բավականին հայեցողական և լայն լիազորություններ՝ այդպիսով ազդելով դատավորների անկախության վրա: Միաժամանակ ՍԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կոչ է արել օրենսդրական նախաձեռնության սուբյեկտներին (ԱԺ պատգամավորներ, խմբակցություններ և կառավարություն) ներդնել կարգապահական տույժերի առավել տարբերակված դրանց անհատականացման առավել մեծ հնարավորություն ընձեռող համակարգ, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ ապահովելով դատական իշխանության անկախությունը:
Մանիպուլյացիա N4: Սահմանադրական դատարանի որոշումները անբողոքարկելի են, և չկա մի մարմին, որը կհավասարակշռի նրան:
Իրականում: Կենտրոնացված սահմանադրական վերահսկողության մոդել ունեցող երկրների պարագայում, ինչպիսին է նաև ՀՀ-ն, ամբողջ գաղափարախոսության հիմքը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանը հանդիսանում է Սահմանադրության մեկնաբանման հարցերով վերջին ատյանը: Նման մոտեցում է անգամ ձևավորված անգլոամերիկյան իրավական համակարգ ունեցող երկրներում, որտեղ նույնիսկ չկա Սահմանադրական դատարան, այստեղ այդ պարտականություններն իրականացնում է Գերագույն դատարանը: Այսօր վիճարկել Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրության վերջին մեկնաբանի դերը, որը աքսիոմատիկ ճշմարտություն է և ճանաչված է բոլոր իրավական պետություններում, նշանակում է՝ վիճարկել իրավունքի գերակայության հիմքերը»,-գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: