Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կոչ եմ անում՝ մտածենք այն մասին, որ եթերը լինի ոչ ռաբիս, լինի ոչ բռնության քարոզով և չլինեն հայ կնոջը ծեծվող կին ներկայացնող սերիալներ, հայ ամուսնուն անընդհատ կնոջը ծեծող ամուսին ներկայացնող սերիալներ: Իրականում, մենք այդպիսին չենք, ես գիտեմ, որ այդպիսին չենք, բայց սերիալները, որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ հայ կինը միայն ծեծվելու համար է, հայ տղամարդն էլ՝ կնոջը ծեծելու և սիրուհիներ պահելու․ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Բայց ՀՌՀ անդամի թեկնածուներն այս հարցում որևէ դերակատարում չեն կարող ունենալ ընտրվելու դեպքում: Պետք է ապահովել հեռուստաալիքների լիակատար անկախությունն ու ազատությունը, բայց, միևնույն ժամանակ, պետությունը պետք է որոշակի արգելքներ դնի՝ ոչ թե լուրերի թողարկումների հետ կապված, այլ խոսքս մշակութային հատվածի մասին է, քանի որ մշակույթը դաստիարակում է մարդուն: Այն մարդուն, որը 3 տարեկան է և, օրինակ, տատիկի կողքին նստած, իր կամքից անկախ սերիալ է դիտում և դաստիարակվում այդ սերիալով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: