Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններին պատրաստվող անձինք եւ ուժերը, որոշակի ակտիվությունից հետո, ներկայումս «հարաբերական անդորրի» մեջ են. ըստ էության, բոլորն էլ փորձում են վերագնահատել իրենց հնարավորությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մեկ-երկու թեկնածուի համար կենսական նշանակություն ունի ցույց տալ, որ ունեն Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»:
Մասնավորաբար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը առիթը բաց չի թողնում գովելու Հայաստանի գործող իշխանություններին, ավելի ստույգ՝ հենց Փաշինյանին՝ հույսով, որ վերջինիս «ընտրությունը» կանգ կառնի իր վրա:
Արցախի մեր աղբյուրների պնդմամբ, Հարությունյանն ինքն էլ է հասկանում, որ այս ընտրություններում Փաշինյանի կողմնորոշումը առանձնապես չի ազդելու արցախցիների որոշման վրա, այդուամենայնիվ, որոշակի «գոտեպնդման» կարիք ունի:
Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի հետ կապված որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին, ինչը վերջինիս հազիվ թե թույլ տա աջակցել նրան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։