Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան Իվետա Պետրոսյանը կբողոքարկի ՀՔԾ-ի որոշումը, եթե իր պաշտպանյալը ցանկանա ցուցմունք տալ և խոսել դեպքի մասին:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որ նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել: Սակայն նոյեմբերի 20-ին ՀՔԾ-ն մերժել էր ԱԺ պատգամավորի հաղորդման հիման վրա գործ հարուցել:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը դեռևս չի ցանկանում այդ մասին խոսել, սակայն իր հետ զրույցում միաժամանակ նշել է, որ դրա կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, մինչ այժմ դեպքի առնչությամբ որևէ ցուցմունք չի տվել:
Ըստ պաշտպանի` Շանթ Հարությունյանի հարազատներին արգելված է տեսակցել նրան:
Հիշեցնենք, որ պաշտպանը` Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու` առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ դատարանում: Մոտ օրերս հայտնի կդառնա այդ գործով դատական նիստի օրը: