Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության նիստերում տրված առաջին հանձնարարականների շարքում էր չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանումը: Այս ուղղությամբ իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջադրվել է փոխել գույքահարկի համակարգի հիմնական սկզբունքները և մոտեցումները:
Նախ` գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքի հետ: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում:
Վարչապետի խոսքով՝ բարեփոխման իրականացումը պետք է լինի փուլային եղանակով` հաշվի առնելով իրականացման տեխնիկակական հնարավորությունները: Մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում մոտեցումներ:
«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին` շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ. հունվարի 31-ը կառավարության աշխատակազմին ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց Կարեն Կարապետյանը: