|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քաղաքացի Գոռ Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:30-ին իրեն ՀՀ ոստիկանության Արարատի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ապօրինի պահել են մինչև ժամը 21:00-ն:
Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ սպառնալիքներից վախենալով՝ քննիչի մոտ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քաղաքացի Գոռ Խ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: